Իլոն Մասկը 4-րդն է աշխարհի ամենահարուստների ցանկում18 օգոստոսի 2020 - 10:29 AMT PanARMENIAN.Net - SpaceX տիեզերական ընկերության հիմնադիր, Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը Bloomberg-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում բարձրացել է 4-րդ հորիզոնական, փոխանցում է ՌԲԿ-ն։ Մասկի կարողությունը գնահատվում է $84․8 մլրդ, $15 մլրդ-ով ավելի քիչ, քան երրորդ տեղը զբաղեցնող Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգինը։ Նա շրջանցել է ֆրանսիական LVMH (Louis Vuitton Moët Hennessy) ընկերությունների խմբի ղեկավար Բեռնար Արնոյին ($84․6 մլրդ)։ Bloomberg-ի տվյալով` 49-ամյա Մասկի կարողությունը, Tesla-ի ակցիաների արժեքի աճի ֆոնին, օգոստոսի 17-ին ավելացել է $7․8 մլրդ-ով։ 2020-ին Մասկը $57․2 մլրդ-ով ավելի հարուստ է դարձել, այս ցուցանիշն աշխարհում երկրորդն է համարվում։ Առաջին տեղում Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն է՝ $73 մլրդ-ով։ Ամենահարուստների ցանկում առաջատարը նույնպես Բեզոսն է, որի կարողությունը գնահատվում է $188 մլրդ, երկրորդ տեղում Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն է՝ $121 մլրդ-ով։ Photo. Getty Images Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |