Չինաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին պատենտն են տրամադրել![]() 18 օգոստոսի 2020 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Չինաստանի Մտավոր սեփականության պետական վարչությունը Covid-19-ի դեմ պատվաստանյութի առաջին արտոնագիրն է տրամադրել։ Այն ստացել է Չինաստանի Ազգային ազատագրական բանակի Ռազմաբժշկական գիտությունների ակադեմիան և CanSino Biologics ընկերությունը, որոնք համատեղ մշակել են Covid-19-ի դեմ ռեկոմբինանտային (ադենովիրուսային վեկտորի հիման վրա) Ad5-nCoV պատվաստանյութը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Հունիսին այդ պատվաստանյութին 1 տարի ժամկետով հատուկ թույլտվություն էր տրվել երկրում ռազմական նպատակով կիրառման համար։ Մկների և ծովախոզուկների նմուշների թեստավորումը վկայում է, որ պատվաստանյութը կարող է սեղմ ժամկետում օրգանիզմի ինտենսիվ բջջային և հումորալ իմունային արձագանք ապահովել։ Ըստ հետազոտման՝ մեկանգամյա իմունիզացիայից 14 օր անց Ad5 nCoV-ը կարող է զգալիորեն նվազեցնել ծանրաբեռնվածությունը թոքային հյուսվածքի ներսում, ինչը վկայում է, որ պատվաստանյութը լավ իմունապաշտպանիչ արդյուքն է տալիս Covid-19-ից։ Նշվում է, որ պատվաստանյութն արագ է պատրաստվում, ինչը թույլ կտա սեղմ ժամկետում ապահովել դրա զանգվածային արտադրությունն անսպասելի բռնկման դեպքում։ Ըստ առկա տեղեկությունների՝ Չինաստանում արդեն 6 պատվաստանույթ կա, որոնք հասել են կլինիկական փորձարկումների փուլին։ Չինացի մասնագետները հետազտությունները սկսել են երկրում առաջին բռնկումից, սակայն մարդկանց շրջանում փորձարկման համար արտոնվել են միայն ռեկոմբինանտային և ապաակտիվացվածները։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |