Չինական պատվաստանյութը գուցե շուկա մտնի 2020-ի վերջին![]() 18 օգոստոսի 2020 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Չինական ապակտիվացված առաջին պատվաստանյութը կարող է շուկա մտնել 2020 թվականի վերջին։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտնում է Sinopharm պետական կորպորացիայի ղեկավար Լյու Ցզինչջեյնը։ Այն փորձարկումների վերջին փուլն է անցնում Արաբական Միացյալ Էմիրություններում։ Նախատեսվում է, որ դրա երկու դեղաչափը կարժենա $144։ Օգոստոսի 18-ի դրությամբ աշխարհում հայտնաբերվել է 21,891,107 կորոնավիրուսի դեպք, մահացել է 774,160, առողջացել՝ 13,893,717 մարդ։ Չինաստանում վարակվել է 89,441 մարդ, առողջացել՝ 83,288, մահացել՝ 4703։ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը մտահոգություն էր հայտնել, որ Ռուսաստանը և Չինաստանը շատ արագ են առաջ գնում պատվաստանյութերի ստեղծման հարցում, այնինչ բոլորին անհրաժեշտ է ևս 3-ից 4 ամիս պատվաստանյութերի փորձարկումների 3-րդ փուլի համար․ պետք է ուսումնասիրել կողմնակի ազդեցությունը։ Կարդացեք նաև՝ «Չինաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին պատենտն են տրամադրել» ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |