ԿԳՄՍՆ-ն աշակերտներին և ուսանողներին կոչ է արել կամավոր ինքնամեկուսանալ18 օգոստոսի 2020 - 15:01 AMT PanARMENIAN.Net - ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կամավոր ինքնամեկուսացման կամ շփումների սահմանափակման կոչ է արել աշակերտներին և ուսանողներին։ Այդ մասին նախարարը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։ «Նոր սահմանափակումներից խուսափելու համար խնդրում ենք հնարավորության դեպքում սեպտեմբերի 1-14-ն ապահովել աշակերտների, ուսանողների շփումների սահմանափակում՝ կամավոր մեկուսացում, որպեսզի առավելագույնս կտրենք համավարակի տարածման շղթաները և մեկնարկի առաջին օրվանից վիրուսը չբերենք դպրոց՝ օգնելով նաև առողջապահական համակարգին էլ ավելի նվազեցնել վարակվածների թիվը»,- ասվում է գրառման մեջ։ Շփումների զգալի սահմանափակումը, ըստ նրա՝ մեծ հավանականությամբ կօգնի ուսումնական գործընթացը շարունակել առանց շեղումների՝ արդեն հաստատված դասացուցակներով և ծրագրերով: Բուհերում և հանրակրթական հաստատություններում ուսումնական գործընթացը մեկնարկում է սեպտեմբերի 15-ից (բացառությամբ առաջին կուրսի ուսանողների): Բակալավրի առաջին կուրսի ուսանողների համար դասապրոցեսը կսկվի սեպտեմբերի 1-ից: ՀՀ-ում մարտից կորոնավիրուսի համավարակի պատճառով դպրոցներում և բուհերում դասապրոցեսն ընթացել է հեռավար եղանակով։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը Բագրատ սրբազան․ Առավոտյան ժամը 8-ին հավաքվելու ենք սբ Աննա եկեղեցու բակում՝ անելիք ունենք Թե ինչ է արվելու, սրբազանը նախընտրել է նախապես չհայտարարել Պապիկյանն ու Բելգիայի փոխվարչապետը պաշտպանության ոլորտում գործակցության հարցեր են քննարկել Քննարկվել է նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը |