ՌԴ-ում Covid-19-ով նոր դեպքերի ապրիլի 20-ից ի վեր նվազագույն թիվն է գրանցվել![]() 18 օգոստոսի 2020 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 18-ի դրությամբ ՌԴ-ում կորոնավիրուսով վարակի 4748 նոր դեպք է գրանցվել՝ սա նվազագույն ցուցանիշն է ապրիլի 20-ից ի վեր։ Ընդհանուր առմամբ վարակակիրների թիվը հասել է 932,493-ի, գրում է ՏԱՍՍ-ը։ Երրորդ օրն անընդմեջ դեպքերի օրական աճը չի գերազանցում 0.5%-ը։ Կորոնավիրուսից բուժումը շարունակում է 173,993 մարդ։ Մեկ օրում ապաքինվել է 6527 հիվանդ, ընդհանուր առմամբ՝ 742,628։ Ակտիվ պացիենտների թիվը նվազագույնն է մայիսի 10-ից ի վեր։ Մահվան ելքով 132 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր առմամբ վարակից մահացել է 15,872 պացիենտ։ Մահվան ելքով դեպքերը կազմում են բոլոր վարակվածների 1.7%-ը։ Օգոստոսի 18-ի դրությամբ աշխարհում հայտնաբերվել է 21,891,107 կորոնավիրուսի դեպք, մահացել է 774,160, առողջացել՝ 13,893,717 մարդ։ Չինաստանում վարակվել է 89,441 մարդ, առողջացել՝ 83,288, մահացել՝ 4703։ Photo. TASS ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |