Լորիս Ճգնավորյանը` Books for Peace Awards 2020-ի դափնեկիր18 օգոստոսի 2020 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Իրանահայ հայտնի կոմպոզիտոր և դիրիժոր Լորիս Ճգնավորյանը դարձել է Books for Peace Awards 2020 մրցանակի դափնեկիր։ Այս մասին տեղեկացնում է Тehrantimes.com կայքը։ Մրցանակաբաշխությունը կայանալու է Հռոմում սեպտեմբերի 12-ին: Books for Peace Awards 2020 միջազգային մրցանակաբաշխությունն անցկացվում է 2017 թվականից։ Մրցանակը տրվում է արվեստի միջոցով խաղաղությանը նպաստելու համար։ Ճգնավորյանը կարանտինի ընթացքում երաժշտություն է գրել նաև կորոնավիրուսի համաճարակի մասին։ 12 րոպեանոց ստեղծագործությունը 3 մաս ունի՝ «Գրոհ», «Մահ» և «Կյանք»։ Երաժշտությունը կոչվում է Corona: Երաժիշտը ծնվել է 1937թ. հոկտեմբերի 13-ին, Իրանի Բորուջերդ քաղաքում։ Նա հեղինակել է ավելի քան 70 ստեղծագործություն, ներառյալ «Աղավնու վանքը» (1961թ.), «Ռոստամ և Զոհրաբ» (1962-64թթ), «Փարդիս և Փարիսա» (1972թ.) օպերաները, «Ֆանտաստիկ» (1958-61թթ), «Սիմորգ» (1975թ.), «Օթելլո» (1984թ.) բալետները, օրատորիաներ, 5 սիմֆոնիա, կոնցերտներ, նվագախմբային սյուիտներ, խմբերգեր, կինոերաժշտություն և այլն: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհին»․ Հունիսի շահառուն «Հզոր միտքն» է «Հզոր միտք» հասարակական կազմակերպությունն է, որն իրականացնում է ոչ ֆորմալ կրթական ծրագրեր |