Թաիլանդը հոկտեմբերի 1-ից կարող է բացվել զբոսաշրջիկների համար18 օգոստոսի 2020 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Թաիլանդի տուրիզմի նախարար Պհիպհատ Ռաչտակիտպրակարան նշել է հանգստացողների համար երկրի կուրորտների բացման ամսաթիվը, նրա խոսքով, եթե հաստատվի համապատասխան պլանը, ապա Փհուկետ նահանգը հոկտեմբերի 1-ից կբացվի, փոխանցում է Lenta.ru-ն։ Զբոսաշրջիկների հոսքի հույսեր հատկապես ունեն երկրի հյուսիսային Չիանգրայ և Չիանգմայ նահանգները։ Ըստ պլանի՝ այդ նահանգներ մուտքի իրավունք կստանան միայն այն երկրների և քաղաքների բնակիչները, որտեղ մեկ ամսվա ընթացքում կորոնավիրուսի դեպք չի գրանցվել։ Զբոսաշրջիկները պետք է ապահովագրություն ունենան և կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան, որը ստացվել է 72 ժամից ոչ վաղ։ Ժամանելուն պես նրանք պետք է հանձնեն նաև ՊՇՌ թեստ։ Միևնույն ժամանակ, նշվում է, որ չկա վստահություն, որ երկրի ղեկավարությունն օտարերկրացիների համար սահմանը կբացի։ Ջոնս Հոփքինսի ինստիտուտի տվյալներով` Թաիլանդում կորոնավիրուսի 3381 դեպք ու 58 մահ է գրանցվել։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Քաղաքացիները Բագրատ սրբազանի առաջնորդությամբ երթով գնում են ՆԳՆ՝ բացատրություններ ստանալու «Սարդարապատի խուլիգանությամբ ցույց տվեցին, թե ինչպիսի իրականության մեջ ենք ապրում»,–ասել է նա Բագրատ սրբազանը` Փաշինյանի մասին․ Խելոք գնալու է, այլևս իր հետ հանդիպում չեմ պահանջում «Հիմա չի զիջում, բայց զիջելու հարց չկա, հեռանալու հարց կա»,–ասել է նա Ռուսական Առաջին ալիքի սփռումը ՀՀ հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով Հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվել է մինչև պարտքի ամբողջական մարումը Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում |