Օգոստոսի 19-ին Օհանավան-Սաղմոսավան-Մ3 ճանապարհը փակ կլինի![]() 18 օգոստոսի 2020 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Պայթեցման աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավորապես փակ կլինի Օհանավան-Սաղմոսավան-Մ3 ճանապարհը, տեղեկացնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Մ3‚ Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Ուշի-Արտաշավան կմ 48+750 հատվածում օգոստոսի 19-ին` ժամը 16։00-19։00‚ պայթեցման աշխատանքներ կլինեն։ Այս ավտոճանապարհի կմ 45+300 - կմ 53+000 հատվածը‚ հիմնանորոգմամբ պայմանավորված‚ երթևեկության համար ժամանակավորապես փակ է։ Պայթեցման աշխատանքների հետևանքով օգոստոսի 19-ին ՝ ժամը 16։00-19։00‚ անվտանգության նկատառումներից ելնելով՝ փակ կլինի նաև նշված հատվածը շրջանցող Օհանավան-Սաղմոսավան-Մ3 ճանապարհը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |