Կալիֆոռնիայի բնակչի մոտ ժանտախտ են գտել․ Վերջին 5 տարվա առաջին դեպքն է

Կալիֆոռնիայի բնակչի մոտ ժանտախտ են գտել․ Վերջին 5 տարվա առաջին դեպքն է

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Հարավային Լեյք Թահոյի բնակչի մոտ ժանտախտ է հայտնաբերվել, Կալիֆոռնիայիում սա հիվանդության հաստատման առաջին դեպքն է՝ 2015-ից հետո, փոխանցում է CNN-ը։

Նահանգի առողջապահական ոլորտի պատասխանատուները նշում են, որ տեղացին վարակվել է լվի խայթոցից հետո։

Վարակակիրը բուժվում է տանը, գտնվում է բուժաշխատողի հսկողության տակ։

Ժանտախտի ախտանշանները հաճախ հայտնվում են վարակվելուց երկու շաբաթ անց՝ ուղեկցվելով տաքությամբ, թուլությամբ, սրտխառնոցով։ Ժանտախտի դեպքում հակաբիոտիկային բուժումը կարող է արդյունավետ լինել, եթե հիվանդությունը վաղ է հաստատվել։

Մասնագետները նշել են, որ իրենք դեռ ուսումնասիրում են կոնկրետ դեպքն ու ասել, որ մարդու վարակման դեպքերը հազվադեպ են, բայց լուրջ հետևանքներ կարող են ունենալ։

Կալիֆոռնիայում ժանտախտի վերջին դեպքը 2015-ի է եղել, վարակվել է երկու հոգի։ Նրանք երկուսն էլ բուժվել ու առողջացել են։ Դրանից առաջ ԱՄՆ-ում ժանտախտի դեպք 2006-ին է գրանցվել։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---