2021-ի սեպտեմբերին ՀՀ-ում 6-րդ Starmus փառատոնը կանցկացվի18 օգոստոսի 2020 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության աջակցությամբ 2021-ի սեպտեմբերի 6-11-ը Հայաստանում նախատեսվում է անցկացնել գիտության ու արվեստի միջազգային 6-րդ Starmus փառատոնը: Նախատեսվում է, որ Հայաստանը մեկ շաբաթով կդառնա տեխնոլոգիաների, գիտության, երաժշտության ու արվեստի միջազգային կենտրոն: Ակնկալվող բազմահազար մասնակիցների և այցելուների մեջ կլինեն Նոբելյան մրցանակակիրներ, անվանի գիտնականներ ու երաժիշտներ, մեծ թիվ կկազմեն նաև հայազգի գործիչները։ Փառատոնի նպատակներից մեկը երիտասարդներին դեպի գիտություն, նոր տեխնոլոգիաների ոլորտ, դեպի ապագա ուղղորդելն է: Միաժամանակ, Արմեն Սարգսյանը Starmus 6-րդ միջազգային փառատոնը կարևոր քայլ է համարում զբոսաշրջության զարգացման համար: Արձանագրելով, որ կորոնավիրուսի պատճառով զբոսաշրջության և դրա հետ կապված հյուրանոցային, սպասարկման, ռեստորանային բիզնեսի վիճակը բավականին բարդ է, նախագահն ակնկալում է, որ հաջորդ տարի զբոսաշրջության ոլորտում իրավիճակը որոշակիորեն բարելավված կլինի, ընդ որում՝ շնորհիվ նաև Starmus 6-րդ փառատոնի: Ըստ էության` փառատոնը յուրատեսակ խթան կդառնա զբոսաշրջություն առաջ մղելու համար, ինչը հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով ոլորտի այսօրվա խնդիրները: Հարկ է, որ ոլորտի կազմակերպությունները նույնպես կարողանան դառնալ գործընթացի ակտիվ մասնակիցներ, ինչի մասին նշել է նաև նախագահ Սարգսյանը զբոսաշրջային մի շարք կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ: Նախագահ Արմեն Սարգսյանը գիտության ու արվեստի միջազգային Starmus փառատոնը Հայաստանում հյուրընկալելու առաջարկությունն արել էր դեռ 2019-ին՝ Ցյուրիխում կայացած Starmus 5-րդ փառատոնի ժամանակ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Քննարկումը շարունակվում է փակ դռների հետևում, լրագրողները ներկա են եղել հանդիպման առաջին մասին Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան կարգավորման վերջին զարգացումները Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային տնտեսական ծրագրերի, դրանցում ՀՀ ներգրավվածության հարցերի շուրջ Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում Դեսպան․ Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին Նա նշել է, որ Չաբահար նավահանգիստը համատեղ զարգացվում է Հնդկաստանի և Իրանի կողմից |