Բեյրութից ՀՀ է վերադարձել լիբանանահայերի երկրորդ խումբը![]() 19 օգոստոսի 2020 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 18-ին Բեյրութից Հայաստան է վերադարձել մոտ 100 լիբանանահայ, որոնց թվում՝ 21 երեխա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։ Նույն չվերթով Հայաստան են վերադարձել նաև Սիրիայից և Միացյալ Էմիրություններից հայեր։ Օգոստոսի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Լիբանանին օգնություն հասցրած ինքնաթիռներով մոտ 100 քաղաքացի վերադարձել է Հայաստան։ Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։ Լիբանանի Պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո երկրի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարել։ Կառավարությունն աջակցություն է խնդրել բարեկամ երկրներից։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |