Հրաժարականից հետո Սերժ Սարգսյանի առաջին ասուլիսը մեկնարկել է (վիդեո)

Հրաժարականից հետո Սերժ Սարգսյանի առաջին ասուլիսը մեկնարկել է (վիդեո)

PanARMENIAN.Net - Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնաթողությունից հետո առաջին անգամ մամուլի ասուլիս է հրավիրել։ Սարգսյանն ասուլիսը սկսել է Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակը 1 րոպե լռությամբ հարգելով։

Նա նախ ընթերցել է ԱԺ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ իր հնչեցրած ներածական խոսքը։

Սարգսյանն այդ նիստին գնացել էր՝ պայմանով, որ այն պետք է ձայնագրվի ու ցանկացած պահի հրապարակվի։

Սարգսյանը դեռ 2020-ի ապրիլին խոստացել էր պատասխանել Ապրիլյանին վերաբերող հացերին։ Օգոստոսին նա վերահաստատել էր իր մտադրությունը։

Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնն է զբաղեցրել 2008-ին, նույն պաշտոնում վերընտրվել է 2013-ին։ 2018-ի ապրիլի 23-ին թավշյա հեղափոխությունից հետո նա հրաժարական է տվել արդեն վարչապետի պաշտոնից, որին ընտրվել էր օրեր առաջ։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---