ԶԼՄ․ Մահացել է Բրեստի բնակիչը, ում վրա կրակել են ցույցերի ժամանակ19 օգոստոսի 2020 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Մինսկի ռազմական հոսպիտալում մահացել է օգոստոսի 11-ին Բրեստում նախագահական ընտրությունների արդյունքների դեմ ցույցերում գլխի հրազենային վիրավորում ստացած Գենադի Շուտովը, հայտնում է Tut.by-ը մահացածի հարազատների վրա հղումով։ Նա 43 տարեկան էր։ Բելառուսի ՆԳՆ-ն հայտնել էր, որ օգոստոսի լույս 12-ի գիշերը Բրեստում միլիցիան կրակ էր բացել ցուցարարների ուղղությամբ։ Գերատեսչությունում պնդել են, որ ուժայինների վրա է հարձակվել «ագրեսիվ տրամադրված, ամրաններով զինված քաղաքացիների խումբը»։ Նրանք զգուշացնող կրակոցներ են արձակել, իսկ հետո կրակել ցուցարարների ուղղությամբ, մեկ մարդ վիրավորվել է։ Ըստ «Եվրոռադիոյի»՝ Շուտովի մոտ ախտորոշվել է «գանգուղեղի թափանցող բաց հրազենային վիրավորում»։ Հարազատները 2 օր չէին կարողանում Շուտովին գտնել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան նախ տեղափոխել են Բրեստի շրջանային հիվանդանոց, հետո ուղղաթիռով՝ Մինսկի ռազմական հոսպիտալ։ Շուտովը Բելառուսում բողոքի ցույցերի ժամանակ գրանցված չորրոդ զոհն է։ Օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների ավարտից հետո երկրում հակակառավարական ցույցեր են անցկացվում, որոնք առաջին օրերին ուղեկցվել են ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառմամբ։ Ընդդիմությունը պնդում է, որ Լուկաշենկոյի նախաձեռնությամբ ընտրությունների արդյունքները կեղծվել են: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին |