Սարգսյան․ ԼՂ խնդիրը կարող է լուծվել միայն միջազգային պարտադրանքի ճանապարհով

Սարգսյան․ ԼՂ խնդիրը կարող է լուծվել միայն միջազգային պարտադրանքի ճանապարհով

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել միայն միջազգային պարտադրանքի ճանապարհով, Ադրբեջանի որևէ ղեկավար կամովին չի համաձայնելու ԼՂ անկախությանը, հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նա նշել է, որ Ապրիլյան պատերազմում հայկական կողմը հաղթել է, իսկ ինքը չի տեսնում իր կամ զինված ուժերի որևէ ղեկավարի կողմից արված այնպիսի սխալ, որի մասին արժե խոսել։

«Անկեղծ եմ ասում, մենք երբեք որևէ հաղթանակ մետրով կամ կիլոմետրով չենք չափել։ Չափման միավորն Ադրբեջանի պլանների ձախողումն է, որ մեր հակառակորդ երկրի նախագահը հրապարակավ հայտարարում է, որ իրեն ստիպում են ճանաչել ԼՂ անկախությունը»,- ասել է Սարգսյանը։

Նրա խոսքով՝ հաջողությունը կարող է չափվել քաղաքական հայտարարություններով, միջնորդների հայտարարություններով, որոնք ասում են, թե Ադրբեջանի վարքագիծն անթույլատրելի էր։

Սարգսյանը պաշտոնանկությունից հետո առաջին անգամ մամուլի ասուլիսով է հանդես գալիս՝ պատասխանելով Ապրիլյան պատերազմի մասին հարցերին։

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---