Գիտնականները երեխաների հետկորոնավիրուսային համախտանիշն առանձին հիվանդություն են համարել19 օգոստոսի 2020 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսով հիվանդացած երեխաների մոտ Բազմասիստեմային բորբոքային համախտանիշը (MIS-C) առանձին հիվանդություն է և տարբերվում է Կավասակիի համախտանիշից, որի հետ այն նախկինում կապվում էր։ Այդ մասին ասվում է Nature Medicine ամսագրում հրապարակված բրիտանացի գիտնականների հոդվածում, տեղեկացնում է «Վեդոմոստին»։ «Մեր հետազոտությունները և իմունային բջիջներում դիտարկվող փոփոխությունները վկայում են, որ MIS-C-ը, հավանաբար առանձին իմունապաթոլոգիական հիվանդություն է՝ կապված SARS-CoV-2-ի ավելի ծանր ընթացքի հետ սերոպոզիտիվ երեխաների մոտ։ Այդ իմունային խախտումների հիմքում առկա մեխանիզմները գերակա են հետագա հետազոտությունների համար»,- ասվում է հետազոտման արդյունքներում։ Հետազոտության ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են 7-14 տարեկան 25 երեխայի հիվանդությունների պատմութունը, որոնք 2020-ի ապրիլ-մայիսին կորոնավիրուսային վարակի ծանր տեսակով են տառապել։ Ապաքինվելուց հետո նրանց մոտ այս կամ այն ձևով ի հայտ է եկել հետկորոնավիրուսային սինդրոմը, որն իր ախտանիշներով նման է Կավասակիի սինդրոմին։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |