Բալին հնարավոր է սեպտեմբերից տուրիստների ընդունի19 օգոստոսի 2020 - 14:49 AMT PanARMENIAN.Net - Բալին պլանավորում է օտարերկարցիների ընդունել սեպտեմբերի 11-ից, թեև վերջնական որոշումը պետք է կայացնի Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտան։ Կղզում արդեն շաբաթներ շարունակ խոսում են սեպտեմբերին միջազգային ժամանումների համար վերաբացվելուց, հատկապես որ հուլիսի 31-ից վերաբացվել է ներքին տուրիզմը։ Ավելի վաղ Ինդոնեզիայի ծովային գործերի և ներդրումների համակարգող նախարար Լուհութ Բինսար Փանջայթանըը հայտնել էր, որ Ինդոնեզիան, հնարավոր է, մինչև տարեվերջ չբացվի տուրիստների համար։ Ըստ CNN-ի՝ անկախ վերաբացման ամսաթվից, Բալին դեռ լուրջ խոչընդոտներ ունի հաղթահարելու։ Աղբյուրը գրում է, որ քիչ ճանապարհորդներ են պատրաստ կարճ արձակուրդի համար երկշաբաթյա մեկուսացում անցնել։ Բացի այդ, ապահովագրական ընկերությունների մեծ մասը հրաժարվում է ճանապարհորդներին ապահովագրել իրենց կառավարությունների կողմից խորհուրդ չտված ուղղություններով։ Իսկ Բալիի այցելուների առյուծի բաժինը ավստրալիացիներն են, որոնք իրենց երկիրը կորոնավիրուսի համաճարակի ժամանակ կարող են լքել միայն հրատապ դեպքերում, ինչի մեջ զբոսաշրջությունը չի մտնում։ Օգոստոսի 19-ի դրությամբ Ինդոնեզիայում հայտնաբերվել է 144,945 կորոնավիրուսի դեպք, մահացել է 6346 մարդ, առողջացել՝ 98,657 մարդ։ Բալին ինդոնեզացիների համար բացվել է 2020-ի հուլիսի 31-ին։ Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |