«Բարսելոնան» նոր գլխավոր մարզիչ ունի![]() 19 օգոստոսի 2020 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Կատալոնական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակավել Ռոնալդ Կումանը։ Այդ մասին ասվում է ակումբի Twitter-ի միկրոբլոգում։ Կատալոնացիները պայմանագիր են կնքել հոլանդացի մասնագետի հետ մինչև 2022-ի հունիսի ավարտը։ Ֆինանսական պայմանները չեն հրապարակվել, գրում է Lenta.ru-ն։ Օգոստոսի 17-ին «Բարսելոնան» գլխավոր մարզչի պաշտոնից ազատել էր իսպանացի Կիկե Սեթյենին։ Ակումբի ղեկավարության նման որոշման պատճառը թիմի պարտությունն էր Չեմպիոնների լիգայում, որտեղ ակումբը պարտվեց «Բավարիային» 2։8 հաշվով։ Օգոստոսի 14-ին կատալոնացիները դուրս մնացին մրցաշարից և 2014-ից ի վեր առաջին անգամ զրկվեցին մրցանակից։ 57-ամյա Կումանի վերջին աշխատավայրը Նիդերլանդների հավաքականն էր, որը նա գլխավորում էր 2018-ից։ Նա աշխատել է նաև անգլիական «Էվերթոնում», «Սաութհեմփթոնում», հոլանդական ՊՍՎ-ում և «Այաքսում», իսպանական «Վալենսիայում»։ Որպես ֆուտբոլիստ Կումանը հանդես է եկել մի շարք նիդերլանդական ակումբներում, նաև «Բարսելոնայում», որի կազմում 4 անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունում, նվաճել 3 ազգային Սուպերգավաթ և ՈւԵՖԱ-ի չեմպիոնների գավաթ։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |