HRW-ն կոչ է արել Բաքվին անհապաղ ազատել ընդդիմության ակտիվիստներին19 օգոստոսի 2020 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Human Rights Watch միջազգային կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել 2020-ի հուլիսի 14-ի չարտոնված հանրահավաքից հետո կեղծ մեղադրանքներով ձերբակալված ընդդիմության ակտիվիստներին։ Այդ մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ, գրում է Turan.az-ը։ Հուլիսի 14-ի ուշ երեկոյան բողոքի ցույցի մասնակիցների մի փոքր խմբի հաջովել էր կարճ ժամանակով ներխուժել խորհրդարանի շենք և վնասել գույքը։ Այնուհետև ոստիկանությունը ձերբակալել էր նրանց։ Իշխանությունները հայտարարեցին, որ դա կառավարությունը տապալելու քաղաքական ընդդիմության փորձ էր, իսկ հաջորդող օրերին տասնյակ ակտիվիստներ ձերբակալվեցին։ «Ադրբեջանում ձերբակալությունների վերջին ալիքը հաջորդել է քաղաքական պատճառներով ձերբակալությունների և դատավարությունների լավ փորձարկված սխեմային և սպառնում է ոչնչացնել երկրի ամենահին կուսակցություններից մեկը»,- ասել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով փոխտնօրեն Գեորգի Գոգիան։ Հայտարարության մեջ ասվում է, որ իշխանությունները պետք է անհապաղ դադարեցնեն հետապնդումները, ազատ արձակեն անարդարացիորեն բանտերում հայտնվածներին և հետաքննեն իրավապահ մարմինների գործողությունները։ Human Rights Watch-ը զրուցել է 11 իրավաբանի հետ և ծանոթացել հուլիսի 15-ից ի վեր ձերբակալված 10 մարդու դատական փաստաթղթերի։ Ընդդիմության առաջնորդների և ակտիվիստների ձերբակալությունները սկսվեցին հանրահավաքին հաջորդած երկրի նախագահ Իլհամ Ալիևի ելույթից հետո, որտեղ նա «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությանը մեղադրեց բռնություն հրահրելու մեջ և անվանեց «դավաճաններ, հինգերորդ շարասյուն»։ Ըստ ակտիվիստների, մտածածին վարչական և քրեական մեղադրանքներով առնվազն 80 մարդ է ձերբակալվել։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը»,–ասել է Բագրատ սրբազանը հունիսի 9–ի հանրահավաքում Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |