Covid-19-ով վարակված 57 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում է

Covid-19-ով վարակված 57 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում է

PanARMENIAN.Net - Օգոստոսի 19-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակված 233 պացիենտ ծանր վիճակում է, 57-ը՝ ծայրահեղ ծանր։ Այս մասին ասել է առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը, հայտնում է «ՍիվիլՆեթը»։

Թոքերի արհեստական օդափոխման սարքին միացված է 20 պացիենտ։

Խոսնակը նաև նշել է, որ նախկինում կորոնավիրուսով պացիենտների համար գործում էր 20 հիվանդանոց, կային նաև հիվանդանոցներ, որոնք առանձին բաժանմունքներ ունեին, սակայն ամբողջությամբ չէին վերապրոֆիլավորվել։

Այդ 20 հիվանդանոցից 6-ը վերադարձել է բնականոն աշխատանքի, կորոնավիրուսով պացիենտներով զբաղվում են 14-ը։

Հայաստանում օգոստոսի 19-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը 42,056-ն են։ Կորոնավիրուսից մահվան 833 դեպք կա, այլ պատճառով՝ 249։ Առողջացածների ընդհանուր թիվը 35,226 է։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---