Նավալնին հոսպիտալացվել է. Թունավորում են կասկածում![]() 20 օգոստոսի 2020 - 10:16 AMT PanARMENIAN.Net - Ռուս ընդդիմադիր, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հիմնադիր Ալեքսեյ Նավալնին շտապ հոսպիտալացվել է թունավորման կասկածանքով։ Այժմ նա վերակենդանացման բաժանմունքում է։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։ Ըստ նրա՝ Նավալին վատ է զգացել ինքնաթիռում, որով Տոմսկից Մոսկվա էր վերադառնում։ Ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել Օմսկում, Նավալնուն հոսպիտալացրել են։ Ավելի ուշ Յարմիշը հավելել է, որ նրան, հավանաբար, թունավորել են՝ ինչ-որ բան խառնելով թեյին։ «Դա միակ բանն էր, ինչ նա խմել էր առավոտից։ Բժիշկներն ասում են, որ տոքսինն ավելի արագ է ներծծվել տաք հեղուկի միջոցով։ Հիմա նա վերակենդանացման բաժանմունքում է»,- հայտնել է նա։ Վերջին օրերին Նավալնին գտնվում էր Սիբիրում։ Սկզբից նա Նովոսիբիրսկում էր, որտեղ, հնարավոր է, նյութեր էր հավաքում իր նոր հետաքննության շրջանակում, և հանդիպել է կամավորների հետ։ Հետո նա Տոմսկ է մեկնել։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |