Հայկական արտադրության նոր հարվածային ԱԹՍ է փորձարկվում![]() 20 օգոստոսի 2020 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Հայկական արտադրության նոր հարվածային անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) է փորձարկվում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ «Հայկական ռազմարդյունաբերության հերթական ձեռքբերումը։ Փորձարկվում է նոր տեսակի հարվածային ԱԹՍ»,- ասվում է գրառման մեջ։ Նախարարը նաև տեսանյութ է հրապարակել։ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում հայկական արտադրության հարվածային ԱԹՍ-ի գործողությունից կադրեր էր հրապարակել։ Հուլիսի 29-ին ԲՏԱ նախարարը 3-րդ բանակային կորպուսի հրամանատարության հետ քննարկվել էր հայկական ԱԹՍ-ների և ՀՕՊ-ի կիրառումը հուլիսի մարտերում։ Ավելի վաղ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ հայ ինժեներները սկսել են բարելավել հայկական ԱԹՍ-ները։ Հովհաննիսյանը նաև հայտնել էր, որ հայկական արտադրության առաջին հարվածային ԱԹՍ-ը փորձարկվել էր մարտական պայմաններում հուլիսի 13-ին՝ հայ-ադրբեջանական սահմանային բախումների ժամանակ։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |