Շվեդիայում 150 տարվա կտրվածքով 2020-ի կեսին ավելի շատ մարդ է մահացել20 օգոստոսի 2020 - 19:45 AMT PanARMENIAN.Net - 2020-ի առաջին կեսին Շվեդիան, որն առանձնանում է կորոնավիրուսի դեմ պայքարում խիստ սահմանափակումներ չմտցնելու քաղաքականությամբ, գրանցել է վերջին 150 տարվա կտրվածքով ամենաշատ մահվան դեպքերը։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Շվեդիայում կորոնավիրուսով է վարակվել 85,411 մարդ, մահացել՝ 5802։ 6 ամսում 51,405 շվեդ է մահացել, վերջին անգամ այսքան մահ եղել է 1869 թվականին, երբ 55,431 էր մարդ մահացել, մեծամասամբ՝ սովից: Այդ ժամանակ Շվեդիայի բնակչությունը մոտ 4․1 միլիոն էր, ներկայումս՝ 10․3 մլն: Covid-19-ի հետևանքով մահվան դեպքերը մոտ 10%-ով աճել են՝ վերջին 5 տարվա միջին ցուցանիշի համեմատ: Դեռ հունիսին Շվեդիայի գլխավոր համաճարակաբանն ընդունել էր, որ իրենց ձեռնարկած միջոցները խթանել են հասարակության շրջանում վիրուսի տարածմանը, և թեև հիմա մահացության թիվը նվազել է, Շվեդիայում օրական գրեթե 50 մարդ է մահանում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |