Բելառուսում քրգործ են հարուցել ընդդիմության Համակարգող խորհրդի ստեղծման փաստով20 օգոստոսի 2020 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Բելառուսում քրգործ են հարուցել ընդդիմության Համակարգող խորհրդի ստեղծման փաստով։ Այդ մասին հայտարարել է գլխավոր դատախազ Ալեքսանդր Կոնյուկը։ «Համակարգող խորհրդի ստեղծումն ու գործունեությունն ուղղված են պետական իշխանությունը զավթելուն և Բելառուսի Հանրապետության ազգային անվտանգությանը վնասելուն»,- ասել է նա, գրում է Sputnik Բելառուսը։ Դատախազը նշել է նաև, որ օգոստոսի 18-ին մի խումբ քաղաքացիներ հայտարարել են Համակարգող խորհրդի ստեղծման մասին, որի նպատակն է այդ թվում նաև իշխանության փոխանցման կազմակերպումը։ Նա հավելել է, որ նման մարմինների ստեղծում օրենսդրությամբ նախատեսված չէ։ ՔՕ «Ազգային անվտանգությանը վնասելուն ուղղված գործողությունների կոչեր» հոդվածով մեղադրյալներին կարող է սպառնալ մինչև 5 տարվա ազատազրկում։ Ընդդիմության Համակարգող խորհուրդը ստեղծվել է նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի նախաձեռնությամբ։ Օգոստոսի 19-ին կայացել է խորհրդի առաջին նիստը, որտեղ ընտրվել են նախագահության անդամներն ու բանաձև է ընդունվել։ Նախագահության անդամ Մարիա Կոլեսնիկովան հայտարարել էր, որ Խորհրդի ստեղծման նպատակն է քաղաքական ճգնաժամի հաղթահարումը և համաձայնության մթնոլորտի վերականգնումը հանրության շրջանում։ Օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների ավարտից հետո երկրում հակակառավարական ցույցեր են անցկացվում, որոնք առաջին օրերին ուղեկցվել են ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառմամբ։ Ընդդիմությունը պնդում է, որ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նախաձեռնությամբ ընտրությունների արդյունքները կեղծվել են: Ըստ պաշտոնական տվյալների՝ նա հավաքել է ձայների 80.1%-ը, իսկ նրա հիմնական հակառակորդ Սվետլանա Տիխանովսկայան՝ 10.1%։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |