Աղթամարի Սբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի20 օգոստոսի 2020 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 6-ին Պոլսի հայոց պատրիարքարանի կողմից Վանա լճի Աղթամար կղզու Սբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի: Այդ մասին հայտարարել է Վանի նահանգապետ և Վան քաղաքի քաղաքապետի պաշտոնակատար Մեհմեթ Էմին Բիլմեզը՝ ավելացնելով, որ այս տարի մասնակցությունը սահմանափակ է լինելու, գրում է Ermenihaber-ը։ «Մշակույթի ու տուրիզմի նախարարության հետ ստորագրված արձանագրության համաձայն՝ ամեն տարի սեպտեմբերի 2-րդ կիրակի օր եկեղեցում պատարագ է մատուցվում։ Այս տարի էլ սեպտեմբերի 6-ին այնտեղ համաճարակային կանոնների պահպանմամբ, ավելի քիչ մասնակցությամբ պատարագ կմատուցվի։ Դրա համար կապ ենք հաստատել պատկան մարմինների հետ։ Մենք էլ մեր բոլոր հնարավորություններով այնտեղ պատարագ կազմակերպողների կողքին կլինենք»,- ասել է Բիլմեզը: Պոլսի հայոց պատրիարքարանից պատարագը անցկացնելու համար ժամանելու է 25 հոգանոց անձնակազմ։ Աղթամարի Սբ Խաչ եկեղեցին կառուցվել է 915-921թթ․ Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունու հրամանով։ Եկեղեցին կառուցել է հայտնի ճարտարապետ, նկարիչ և քանդակագործ Մանվելը (Մոնուել)։ 1113-1895թթ այնտեղ գործել է Աղթամարի առանձին կաթողիկոսարանը, որի վերացումից հետո նրան պատկանող վանքերն ու եկեղեցիներն անցել էին Պոլսի հայոց պատրիարքարանին։ Կղզին ու եկեղեցին լքվել է 1915-ին Հայոց ցեղասպանությունից հետո։ 95 տարվա դադարից հետո 2010-ից ի վեր ամեն տարվա սեպտեմբերին՝ Խաչվերացի տոնին հաջորդող կիրակի օրը, Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվում: Սակայն 2015-2017 թվականների ընթացքում շրջանում քուրդ զինյալների և թուրքական զինուժի միջև պարբերական բախումների հետևանքով պատկան մարմինները պատարագ անցկացնել չէր արտոնել: Եռամյա դադարից հետո 2018-ին եկեղեցում կրկին պատարագ տեղի ունեցավ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |