Արցախում երիտասարդ ընտանիքներին գյուղում տուն կառուցելուն մինչև 5 մլն դրամ կտան![]() 20 օգոստոսի 2020 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Արցախում երիտասարդ ընտանիքներին գյուղում տուն կառուցելու համար հատկացվող գումարը 3 մլն դրամից կհասնի 5 մլն դրամի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա հիշեցրել է, որ ծրագիրը մեկնարկել էր մոտ 5 տարի առաջ, որի մեջ այժմ կատարվել են փոփոխություններ։ Բացի տրամադրվող գումարից, փոխվել է նաև տարիքային շեմը՝ 40-ից դառնալով 50։ «Նախընտրական խոստմանս համաձայն՝ «Արցախի Հանրապետության գյուղական և քաղաքային՝ բացառությամբ Ստեփանակերտ և Շուշի քաղաքների, բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» ԱՀ կառավարության որոշման մեջ արդեն կատարել ենք երկու կարևոր փոփոխությունները, որոնք սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն»,-ասվում է գրառման մեջ։ Նախագահը հավելել է, որ այս փոփոխությունները կխթանեն գյուղական համայնքների համաչափ զարգացման և բնակարանաշինությունը՝ բարելավելով բազմաթիվ ընտանիքների կենսապայմանները: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն արդեն ստորագրել է կառավարության համապատասխան որոշումը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |