Կրեմլը պատրաստ է օգնել Նավալնուն արտերկրում բուժվելու հարցում20 օգոստոսի 2020 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Կրեմլը պատրաստ է դիտարկել ընդդիմադիր գործիչ, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հիմնադիր Ալեքսեյ Նավալնուն ավիահաղորդակցության բացակայության պայմաններում արտերկիր տարհանելու հարցը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «Վեդոմոստին»։ «Եթե դիմեն Կրեմլին, կամ առողջապահության նախարարությանը, կամ ցանկացած գերատեսչության՝ բնականաբար, ՌԴ քաղաքացիներից շատերն այս օրերին, թեև սահմանները փակ են, մեկնում են արտերկիր բուժման։ Եվ, անշուշտ, մենք պատրաստ կլինենք շատ արագ դիտարկելու այդ դիմումները, եթե այդպիսիք լինեն»,- ասել է Պեսկովը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ալեքսեյ Նավալնին շտապ հոսպիտալացվել է թունավորման կասկածանքով։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։Ըստ նրա՝ Նավալին վատ է զգացել ինքնաթիռում, որով Տոմսկից Մոսկվա էր վերադառնում։ Ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել Օմսկում, Նավալնուն հոսպիտալացրել են։ Յարմիշը հավելել է, որ նրան, հավանաբար, թունավորել են՝ ինչ-որ բան խառնելով թեյին։Նավալնին այժմ կոմայի մեջ է։ Պաշտոնական ախտորոշումը դեռ չի հրապարակվել։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն |