2021-ից Երևանում կգործի Պարեկային նոր ծառայությունը

2021-ից Երևանում կգործի Պարեկային նոր ծառայությունը

PanARMENIAN.Net - Պարեկային ծառայությունը Երևանում իր աշխատանքները կսկսի 2021-ի առաջին եռամսյակից, իսկ ամբողջ Հայաստանում՝ 2022-ի առաջին եռամսյակից: Այս մասին հայտնել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ խորհրդակցություն է անցկացվել ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ։

Նախարարը նաև հայտնել է, որ 2020-ի հոկտեմբերի կեսերից Ոստիկանության կրթահամալիրում կմեկնարկի ընտրված քաղաքացիների ուսուցման գործընթացը, որի նպատակը համապատասխան պատրաստվածություն ունեցող՝ նոր գործառույթներով, սարքավորումներով, հմտություններով ծառայողների կրթնելն է։

Պարեկային նոր ոստիկանության ստեղծման արդյունքում պետք է կրճատվեն Ճանապարհային ոստիկանությունն ու ՊՊԾ ստորաբաժանումները։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---