Facebook-ի հին դիզայնը սեպտեմբերից կանհետանա21 օգոստոսի 2020 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Facebook-ի հին, արդեն դասական դարձած վեբ-ինտերֆեյսը սեպտեմբերից անհետանալու է, փոխանցում է IXBT.com-ը: Ավելի վաղ արդեն Facebook-ը հնարավորություն էր տվել օգտատերերին միանալ նոր ինտերֆեյսին՝ պահպանելով նաև հնին վերադառնալու հնարավորությունը: «Մենք բարեփոխել ենք նոր Facebook-ը և ուրախ ենք, որ բոլորը կարող են փորձել նոր դիզայնը: Մինչ ավանդական Facebook-ն անհասանելի կդարձնենք սեպտեմբերին, հույս ունենք, որ հնարավորություն կտաք մեզ իմանալ՝ ինչպես ավելի լավը դարձնել Facebook-ը»,- հայտարարել են ընկերությունից: Ինտերֆեյսի առանցքային և նոր գործառույթներից են համարվում դիզայնի թեթևությունը, ավելի մեծ տեքստը, արագ բեռնվելը և «մութ» ռեժիմը: Facebook-ի նոր ինտերֆեյսը ներկայացվել է 2019-ին: Այն որոշ լուծումներով նման է Facebook-ի մոբայլ հավելվածին: Ընկերությունը նաև փոխել է իր տարբերանշանը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |