Փաշինյան. Հուլիսյան հաղթական մարտերն ապացուցեցին՝ ԼՂ հարցը չունի ռազմական լուծում![]() 21 օգոստոսի 2020 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Հուլիսյան հաղթական մարտերն ապացուցեցին, որ Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում, ժամանակն է, որ Ադրբեջանի իշխանությունը սա ընդունի, Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ նախկինում բազմիցս ասել է՝ եթե ԼՂ հարցն ունի ռազմական լուծում, ուրեմն Արցախի ժողովուրդը կարող է արձանագրել, որ վաղուց այդ հարցը լուծել, ավարտել է: Վարչապետը հայտարարել է, որ ԱԽ նիստին ամենակարևոր արձանագրումը, որ պետք է արվի, այն է, որ ՀՀ-ն ի վիճակի է սպասարկել անվտանգային իր մարտահրավերները: «Արցախի հարցը պետք է կարգավորվի խաղաղ բանակցային ճանապարհով, և ՀՀ դիրքորոշումը, ըստ էության, միշտ էլ եղել է սա, ընդ որում՝ անկախ կառավարությունների և իշխանությունների քաղաքական ծագումնաբանությունից»,- ասել է Փաշինյանը: Փաշինյանը նաև անդրադարձել է տարածաշրջանում Թուրքիայի գործունեությանը՝ նշելով, որ այդ երկրի ապակայունացնող և ապակառուցողական գործունեությունն էական անհանգստություններ և մտահոգություններ է առաջացնում ինչպես Մերձավոր Արևելքի, այնպես էլ Եվրասիական, Եվրոպական տարածաշրջանների գործընկերների մոտ: 2020-ի հուլիսի 12-ից 16-ին Տավուշի մարզի ուղղությամբ ադրբեջանական կողմը նախահարձակ սադրիչ գործողություններ էր ձեռնարկել, ինչի արդյունքում սահմանային մարտեր էին սկսել: Հուլիսյան դեպքերից հետո 5 հայ զինվոր էր զոհվել, ադրբեջանական կողմից 12 զոհի մասին էր հայտարարվել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |