Կիսված դասարանների հետ աշխատող ուսուցիչները կրկնակի չեն վճարվի, քանի որ դասաժամ չի ավելանա![]() 21 օգոստոսի 2020 - 16:46 AMT PanARMENIAN.Net - 20-ից ավելի աշակերտ ունեցող դասարաններում երկու անգամ դասաժամ անցկացնող ուսուցիչները կրկնակի չեն վարձատրվելու, քանի որ նրանց համար դասաժամ չի ավելանալու, PanARMENIAN.Net ին ասաց Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Օֆելյա Կամավոսյանը: «Դասացուցակի կարգավորումն այնպես է արվելու, որ ուսուցիչներն ավելի շատ չեն աշխատելու ու վճարվեն, այդ հարցը նախապես մտածված է, չի արվելու ուսուցչի աշխատանքի հաշվին: Այնպես է կազմակերպվելու, որ ուսուցչի ծանրաբեռնվածության հաշվին չլինի»,- նշեց նա՝ հավելելով, որ ավելին ասել չի կարող, բայց սկզբունքն այսպիսին է: Կորոնավիրուսի համավարակի պատճառով դպրոցներում դասերը կանցկացվեն 20 աշակերտից ոչ ավելի դասարաններում։ 20-ից ավելի սովորող ունեցող դասարանը կբաժանվի 2 մասի։ ԿԳՄՍՆ-ն կորոնավիրուսային հիվանդության պայմաններում հանրակրթական ուս.հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույց է հրապարակել, որը պարտադիր է հանրակրթական բոլոր ուս.հաստատությունների համար: Դպրոցներում դասերը կվերսկսվեն սեպտեմբերի 15-ից, իսկ 1-ին դասարանցիները դպրոց կգնան ամսի 14-ին՝ մեկ անձի ուղեկցությամբ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |