Պանդեմիայի պատճառով մարդու կողմից բնական ռեսուրսների սպառումը դանդաղել է21 օգոստոսի 2020 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մարդու կողմից բնական ռեսուրսների սպառումը դանդաղել է։ Այդ մասին ասվում է Global Footprint Network վերլուծական կենտրոնի զեկույցում, գրում է Interfax-ը։ Օգոստոսի 22-ի դրությամբ մարդկությունը 2020-ին կսպառեր այնքան բնական ռեսուրս, որքան կարող էր նույն տարում վերականգնվել բնական ճանապարհով, եթե մինչև տարեվերջ տնտեսական գործունեություն չվարեր։ 2019-ին այդ լիմիտն ավելի շուտ է գրանցվել՝ հուլիսի 29-ին։ Մինչ այդ էլ 40 տարի շարունակ մարդկությունը գնալով ավելի արագ էր սպառում մոլորակի տարեկան «բյուջեն»։ Ըստ գիտնականների՝ մեկուսացման ռեժիմը 9.3% կրճատել է «բնապահպանական հետքը»՝ դա շրջակա միջավայրի վրա մարդու ազդեցության չափն է, որը հաշվի է առնում մարդու սննդի, էներգիայի, կենսական տարածքի և ածխաթթու գազերի արտանետումների կլանման պահանջը։ Ըստ գիտնականների՝ մարդկությունն արդեն իսկ 60%-ով ավելի ռեսուրս է ծախսում, քան կարող է վերարտադրել մոլորակը։ Միևնույն ժամանակ գիտնականները կարծում են, որ չնայած խնդիրներին պարենային շուկայում և գյուղատնտեսության մեջ, սննդի պահանջարկը քիչ է փոխվել։ Միևնույն ժամանակ զեկույցի հեղինակները կարծում են, որ համաճարակի զսպմանն ուղղված ջանքերը վկայում են, որ մարդկությունը կարող է փոխել սպառման իր սովորությունները, իսկ դա «աննախադեպ հնարավորություն է տալիս մտորելու այնպիսի ապագայի մասին, ինչպիսին ցանկանում ենք»։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |