ՊԵԿ սպասարկման որոշ կետեր սեպտեմբերից չեն գործի21 օգոստոսի 2020 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հարկ վճարողների սպասարկման վարչության որոշ կետեր սեպտեմբերի 1-ից չեն գործի։ Դա պայմանավորված է հարկ վճարողներին և քաղաքացիներին էլեկտրոնային եղանակով մատուցվող ծառայությունների շարունակական ընդլայնմամբ։ Դադարեցվում է հետևյալ հասցեներով սպասարկման կետերի գործունեությունը. ՀՎՍ վարչության թիվ 8 բաժին, հասցե՝ ք. Արմավիր, Չարենցի 24, ՀՎՍ վարչության թիվ 10 բաժին, հասցե՝ ք. Մարտունի, Շահումյան փ. 2, ՀՎՍ վարչության թիվ 13 բաժին, հասցե՝ ք. Նոյեմբերյան, Երևանյան 4, ՀՎՍ վարչության թիվ 16 բաժին, հասցե՝ ք.Ալավերդի, Թումանյան 1ա և ք.Տաշիր, Ջահուկյան 6 ՀՎՍ վարչության թիվ 18 բաժին, հասցե՝ ք. Սիսիան, Սիսական 1: Պետական եկամուտների կոմիտեն նշված տարածքներում հաշվառված հարկ վճարողներին և քաղաքացիներին հորդորում է ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով դիմումները և փաստաթղթերը, ինչպես նաև վերջիններիս հուզող հարցերը ներկայացնել էլեկտրոնային հետևյալ հասցեներով․ ecretariat@petekamutner.am, Hvsv8@taxservice.am, Hvsv10@taxservice.am, Hvsv13@taxservice.am, Hvsv16@taxservice.am, Hvsv18@taxservice.am։ Նշված տարածքներում հաշվառված հարկ վճարողները և քաղաքացիներն, անհրաժեշտության դեպքում, կարող են այցելել նաև Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման ցանկացած բաժին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ |