Գիտնականները բացատրել են Covid-19-ով կրկնավարակի դեպքերը21 օգոստոսի 2020 - 19:13 AMT PanARMENIAN.Net - Մասաչուսեթսի հիվանդանոցի մասնագետները բացատրել են կորոնավիրուսի կրկնավարակի պատճառները: Մահացած պացիենտների հետազոտության արդյունքում պարզվել է, որ վիրուսով վարակվելու դեպքում մարդու մոտ չեն ձևավորվում սաղմնային կենտրոնները, որոնք պատասխանատու են վիրուսի հանդեպ իմունիտետի համար: Այս մասին գրում է «Վեդոմոստին»։ Բժիշկներն ուսումնասիրել են մահացածների կրծքի ավշային հանգույցները և փայծաղը։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կորոնավիրուսով վարակվելու դեպքում հանգույցները չեն ձևավորում օժանդակ T-բջիջներ, որոնք մասնակցում են սաղմնային կենտրոնների ձևավորմանը։ Այդ կենտրոնները պատասխանատու են հումորալ իմունիտետի համար․ դրանք արյան պլազմայում հատուկ մոլեկուլներ են, որոնք գրոհում են վիրուսին օրգանիզմում հայտնվելու դեպքում։ Հետազոտության տվյալներով T-բջիջները չեն ձևավորվում սաղմնային կենտրոնների ձևավորման վայրերում ցիտոկինների բարձր մակարդակի պատճառով։ Դրա համար կորոնավիրուսի հանդեպ հակամարմինները չեն կարողանում օրգանիզմը պաշտպանել շարունակական ժամանակ։ Հակամարմինների վերանալուց հետո մարդ կրկին վարակվում է։ Օգոստոսի 21-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով է վարակվել 22,679,466 մարդ, մահացել է 793,710-ը, առողջացել՝ 14,542,845-ը։ Photo. Reuters Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |