ԱՀԿ․ Մարդկությունը պանդեմիան կհաղթահարի մոտ 2 տարում![]() 22 օգոստոսի 2020 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը հայտարարել է, որ մարդկությունը կկարողանա հաղթահարել կորոնավիրուսի պանդեմիան մոտ 2 տարում։ «Կապերի բազմազանության պարագայում վիրուսն ավելի արագ է տարածվում, սակայն մենք ունենք տեխնոլոգիաներ դա կասեցնելու համար»,- ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։ Հեբրեյեսուսը նշել է, որ իսպանական գրիպի պանդեմիան, որը եղել է 1918-ին, 2 տարի է տևել, սակայն ԱՀԿ-ն հուսով է, որ Covid-19-ի դեպքում ավելի արագ կհաջողվի հաղթահարել վարակը։ ԱՀԿ արտակարգ հիվանդությունների ստորաբաժանման տեխնիկական խմբի ղեկավար Մարիա Վան Կերկհովեն ասել է, որ կազմակերպությունն աշխատանքային խումբ է ստեղծել Covid-19-ի մուտացիաների ուսումնասիրման համար։ Կորոնավիրուսով վարակի հարուցած Covid-19 թոքաբորբի բռնկումն առաջին անգամ գրանցվել է չինական Ուհանում 2019-ի դեկտեմբերին։ 2020-ի մարտի 11-ին ԱՀԿ-ն պանդեմիա է հայտարարել։ Աշխարհում վարակի մոտ 22.5 մլն դեպք է գրանցվել, մոտ 800,000 մարդ մահացել է։ Photo. AFP/Getty Images ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |