Ախալքալաքում փորձել են պայթեցնել հայ պատգամավորի եղբոր մեքենան![]() 22 օգոստոսի 2020 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 21-ին Ախալքալաքում փորձել են պայթեցնել Վրաստանի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր` Մարտուն Մկոյանի ավտոմեքենան։ Այս մասին հաղորդում է տեղական ATV 12 հեռուստաընկերությունը։ Ուժեղ պայթյունի հետևանքով բացվել են մեքենայի անվտանգության բարձիկները, ինչի շնորհիվ Մարտին Մկոյանը չի տուժել։ Հենզել Մկոյանը կատարվածը կապում է իր հասցեին վերջին շրջանում հնչող սպառնալիքների հետ։ «Ես երեկ երեկոյան 2 անգամ եղբորս մեքենայով իջել եմ ՀԷԿ և վերադարձել, երևի դա էլ են հաշվի առել։ Հուլիսի 20-ին ինձ Messenger-ով զանգել են, զգուշացրել, որ խելոք նստեմ տանը, չմասնակցեմ ընտրություններին, թե չէ ամենաթանկագինն ինձնից կխլեն։ Ամսի 24-ին էլի զանգել են Մոսկվայի համարից Viber-ով, ասել, որ փող պետք է ուղարկեմ իրենց, եթե ոչ, անպայման ինձ կսպանեն։ Ես դիմեցի գլխավոր դատախազություն, բայց չգիտեմ ինչու՝ իմ դիմումն ուղարկեցին ոստիկանություն։ Կարծում եմ, որ դա պատահական մարդիկ չեն։ Մարտի 26-ին իմ վրա մահափորձ էր կատարվել»,- ներկայացրել է պատգամավորը։ Հենզել Մկոյանը նշում է, որ անպատժելիությունը և անհետևողականությունն է հանգեցրել այս դեպքին։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |