Լիբանանցիներն անտուն մնացած բեյրութցիներին տանիք են առաջարկում![]() 22 օգոստոսի 2020 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Հարյուրավոր լիբանանցիներ սոցիալական մեդիայի միջոցով անտուն մնացած բեյրութցիներին տանիք են առաջարկում, հայտնում է Reuters-ը։ Օգոստոսի 4-ի պայթյունի հետևանքով 250,000-ից 300,000 մարդ անօթևան է մնացել։ Նրանք օգտագործում են #OurHomesAreOpen («Մեր տան դռները բաց են») հեշթեգն արաբերենով և անգլերենով՝ հայտարարելու համար, որ պատրաստ են տրամադրել համապատասխան տարածք կամ մահճակալ։ Դրանից հետո անօթևան մնացածները կապվում են նրանց հետ և ներկայացնում համապատասխան կարիքները։ Բացի այդ, օգտագործվում է նաև ThawraMap հարթակը, որն ի սկզբանե նախատեսված է եղել ցույցերի վայրերի մասին տեղեկություն տալու համար։ Հիմա այդ հարթակում երևում են՝ որտեղ ազատ մահճակալներ կան։ Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուններ են եղել։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։ Photo. AP Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |