Nestle-ն բուսակերների «թունա» է թողարկել

Nestle-ն բուսակերների «թունա» է թողարկել

PanARMENIAN.Net - Սննդամթերքի խոշորագույն արտադրող Nestle ընկերությունը նոր արտադրանք է թողարկում։ Garden Gourmet բրենդի նոր արտադրանքը թունայի բուսական այլընտրանքն է՝ Sensational Vuna անունով։ Այս մասին հայտնում է «Վեդոմոստին»։

Վաճառքը կսկսի Շվեյցարիայից 2020 թվականին։

Նոր արտադրանքը բաղկացած է ցորենի գյուտենից, ոլոռի սպիտակուցից, կանոլայից, բնական բուրավետիչներից, ջրից և աղից։

Այն կվաճառվի ապակե տարաներով, ինչպես նաև կլինեն սենդվիչներ Vuna-ով։

Շվեյցարական Nestle-ն համարվում է աշխարհում սննդամթերք արտադրող խոշորագույն ընկերությունը։ Արտադրում է լուծվող սուրճ, մանկական և կենդանական սնունդ, կաթնամթերք, քաղցրավենիք և այլն։ Հայտնի է հիմնականում KitKat, Maggi, Nescafe, Nesquik, Nestea արտադրանքներով։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---