Վրաստանում կորոնավիրուսի 9 նոր դեպք կա![]() 22 օգոստոսի 2020 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով վարակի 9 նոր դեպք է գրանցվել, տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։ Համաճարակի բռնկումից ի վեր վարակվել է 1394 մարդ, ապաքինվել է 1132-ը, մահացել՝ 17-ը։ Կարանտինում 6903 մարդ կա, բժիշկների հսկողության տակ՝ 278։ Կորոնավիրուս է հատատվել Քոբուլեթի հյուրանոցներից մեկի սեփականատիրոջ մոտ։ Ընտանեկան հյուրանոցում 18 անձ է եղել, որոնք այժմ հյուրանոցի տիրոջ հետ ինքնամեկուսացած են գտնվում, գրում է Sputnik Georgia-ն։ Բաթումի հիվանդանոցում կորոնավիրուսից բուժվում է 26 պացիենտ։ Հուլիսի 22-ից օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածում ուղիղ չվերթով 1200 զբոսաշրջիկ է այցելել Վրաստան: Օգոստոսի 19-ին երկրի միջկառավարական համակարգման խորհրդի նախագահ Ալեքսանդր Խոջենաշվիլին հայտարարել է, որ հյուրանոցների, բարերի, ակումբների և սրճարանների սպասարկող անձնակազմերն ինտենսիվ կերպով կթեստավորվեն։ Նման որոշումը պայմանավորված է տուրիստների թվի աճով, ինչն էլ իր հերթին բարձրացնում է սպասարկման ոլորտի աշխատողների վարակվելու շանսերը։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |