Գերմանիայում Covid-19-ի նոր դեպքերը 1 օրում գերազանցել են 2000-ը![]() 22 օգոստոսի 2020 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայում կրկին Covid-19-ով նոր դեպքերի օրական ամենամեծ աճն է գրանցվել։ Օգոստոսի 22-ի տվյալներով, ըստ Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտի, կորոնավիրուսով վարակի 2034 նոր դեպք է գրանցվել։ Սա նոր վարակակիրների ամենամեծ աճն է ապրիլի վերջից ի վեր։ SARS-CoV-2-ի առավելագույն օրական աճը՝ ավելի քան 6000 դեպք, գրանցվել էր մարտի վերջին-ապրիլի սկզբին, գրում է Deustche Welle-ն։ Հատկապես շատ են դեպքերը երկրի արևմտյան և հարավային շրջաններում, ինչպես նաև Բեռլինում։ Կորոնավիրուսով վարակի նոր դեպքերի աճ է գրանցվում նաև եվրոպական այլ երկրներում, ինչը կապում են արձակուրդից վերադարձող անձանց և մեծ երեկույթների կազմակերպման հետ։ Այդ կապակցությամբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեմ է արտահայտվել կորոնավիրուսային սահմանափակումների մեղմմանը։ Համավարակի բռնկումից ի վեր Գերմանիայում կորոնավիրուսով վարակի 232,082 դեպք է գրանցվել, որից 206,600-ն ապաքինվել է։ Մահացել է 9267 մարդ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |