Viber-ը ժամանակավորապես փակել է Մինսկի իր գրասենյակը22 օգոստոսի 2020 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Viber-ը որոշ ժամանակով փակել է Մինսկի իր գրասենյակը։ Այդ մասին Forbes-ին տված հարցազրույցում ասել է ծառայության սեփականատեր հանդիսացող Rakuten Viber ընկերության գլխավոր տնօրեն Ջամել Ագաուան։ «Իրավիճակն անդրադարձավ մեր գրասենյակի վրա, քանի որ այն շատ մոտ էր բողոքի ցույցերի վայրին։ Մեր գրասենյակը կենտրոնում է, գլխավոր փողոցում։ Մենք որոշեցինք անհապաղ փակել գրասենյակն ու խնդրել աշխատակիցներին հեռավար աշխատել»,-ասել է Ագաուան։ Նա ասել է, որ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ զինյալ մարդիկ էին հայտնվել Yandex-ի և Uber-ի գրասենյակներում, որոնք շատ մոտ են Viber-ի գրասենյակին։ «Մենք չգիտեինք պատճառը և որոշեցինք տարհանել մեր գրասենյակը՝ անվտանգության նկատառումներով»,-ասել է նա։ Նա նաև ասել է, որ ցույցերի օրերին Մինսկում ընկերության 2 աշխատակից է ձերբակալվել, սակայն, ըստ նրա, առանց որևէ պատճառի։ Գրասենյակը փակելու որոշման վրա ազդել է նաև ինտերնետի արգելափակումը Բելառուսում օգոստոսի 9-12-ը, որի հետևանքով խափանումներ էին առաջացել Viber մեսենջերի աշխատանքում։ «Ինտերնետ չկար և էլ ավելի բարդ էր հավաստի տեղեկատվություն ստանալը մարդկանցից, ստուգել՝ արդյոք նրանց վտանգ չի սպառնում։ Ահա թե ինչու մենք որոշ ժամանակով փակեցինք մեր գրասենյակը»,-ասել է նա։ Rakuten Viber ընկերության գլխավոր տնօրենը նաև պատմել է ներդրումների մտադրության մասին, սակայն, ըստ նրա, իրավիճակը երկրում ստիպում է վերանայել մոտեցումը։ «Գուցե, եթե վիճակը չշտկվի, մենք այլևս ներդրումներ չանենք Բելառուսում», -ասել է նա։ Օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների ավարտից հետո երկրում հակակառավարական ցույցեր են անցկացվում, որոնք առաջին օրերին ուղեկցվել են ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառմամբ։ Ընդդիմությունը պնդում է, որ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նախաձեռնությամբ ընտրությունների արդյունքները կեղծվել են: Ըստ պաշտոնական տվյալների՝ նա հավաքել է ձայների 80.1%-ը, իսկ նրա հիմնական հակառակորդ Սվետլանա Տիխանովսկայան՝ 10.1%։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |