ՀՀ կառավարության դրամական օժանդակությունը տրամադրվել է Դամասկոսի 300 հայ ընտանիքի

ՀՀ կառավարության դրամական օժանդակությունը տրամադրվել է Դամասկոսի 300 հայ ընտանիքի

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարության կողմից սիրիահայությանը հատկացված ֆինանսական օգնությունը տրամադրվել է Դամասկոսի կարիքավոր հայ ընտանիքերին:

Ֆինանսական օգնության տրամադրումն իրականացնելու համար Առաջնորդարանին կից ստեղծված հատուկ հանձնաժողվը մոտ 300 կարիքավոր հայ ընտանիքի տրամադրել է դրամական օժանդակություն, որով նրանք Դամասկոսում և արվարձաններում գործող խանութների ցանցից կարող են ձեռք բերել սննդամթերք, առաջին անհրաժեշտության ապրանքներ և անձնական հիգիենայի պարագաներ, տեղեկացնում է ԱԳՆ-ն։ :

Մոտ օրերս սիրիահայության հատկացված ՀՀ կառավարության օգնության հաջորդ չափաբաժինը կբաշխվի նաև Հալեպի և հյուսիսարևելյան շրջանների 4750 կարիքավոր հայ ընտանիքի:

Օգոստոսի 21-ին օժանդակության տրամադրմանը մասնացել են նաև Դամասկոսի Հայոց առաջնորդարանում դեսպան Տիգրան Գևորգյանը և Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը։

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---