ՊՀԾ. Աշխարհին «բիբլիական մասշտաբների» սով է սպառնում22 օգոստոսի 2020 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) ղեկավար Դևիդ Բիսլին հայտարարել է, որ կորոնավիրուսի համաճարակի հետևանքով սպառնացող սովը կարող է հասնել «բիբլիական մասշտաբների»։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։ Նրա խոսքով՝ կորոնավիրուսի հետևանքները մեղմացնելու համար կազմակերպությանը անհրաժեշտ է $5 մլրդ՝ առաջիկա կես տարում։ «Մեր ունեցած բոլոր տվյալները մատնանշում են իրական աղետ։ Մենք «բիբլիական մասշտաբների» հասնող սովի վտանգի առաջ ենք», -ասել է Բիսլին՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել՝ թույլ չտալու, որ թերսնումից մարդիկ մահանան։ ՊՀԾ կանխատեսմամբ՝ սննդի պակաս ունեցող մարդկանց թիվն 80%-ով ավելանալու է։ Եթե համավարակից առաջ նրանց թիվը մոտ 140 միլիոն էր, մինչև 2020-ի վերջ 270 միլիոն կլինի։ Բիսլինի խոսքով՝ ՊՀԾ-ի առաջադրանքն է 2020 թվականին 138 միլիոն մարդու սննդով ապահովել, ինչը պատմության մեջ ամենախոշոր մարդասիրական գործողությունն է։ Դրա համար առաջիկա ամիսներին $4․9 միլիարդ է անհրաժեշտ լինելու, որը կուղղվի 83 երկրում հումանիտար գործողությունների։ Պաշտոնյայի գնահատմամբ՝ այդ երկրներից շատերի համար Պարենի համաշխարհային ծրագիրը գոյատևման միակ հույսն է։ Ավելի վաղ Համաշխարհային բանկի ղեկավարը հայտարարել էր, որ համաճարակը սպառնում է 100 մլն մարդու ծայրահեղ աղքատ դարձնել։ Օգոստոսի 22-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով է վարակվել համարյա 23 մլն մարդ, մահացել մոտ 800 հազարը, առողջացել՝ մոտ 14․7 մլն-ը։ Photo. AP Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ԱՆ-ն՝ աղետի գոտու բնակչությանը․ Չօգտագործել ջուրը, եթե հոտն ու գույնը փոխված են Նշվում է, որ պետք չէ օգտագործել ջուրը խմելու և կենցաղային նպատակով այդ թվում եռացած վիճակում Սանոսյան. Փորձում ենք ափապաշտպան աշխատանքներ տանել, կապ հաստատել կտրված բնակավայրերի հետ Նա հավելել է, որ հիմնական խնդիրը 7 բնակավայրի հետ է Երևանում բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 137 մասնակից Նրանք բերման են ենթարկվել ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար ՊՆ․ Չպարզված հանգամանքներում զինծառայող է մահացել Չնայած հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին՝ զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել |