Սուզորդները Սևանից հանված մի բեռնատար անվադողը սահման են ուղարկել![]() 22 օգոստոսի 2020 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Սուզորդները Սևանի հատակից հավաքած մի բեռնատար անվադողը սահման են ուղարկել։ Այդ մասին ասվում է Diving in Armenia-ի ֆեյսբուքյան էջում։ «Ուղղակի մոռացանք վրաները նշենք, որ հանված են ջրի տակից՝ հատուկ սահման ուղարկելու համար։ Կարծում ենք՝ զինվորները կուրախանային, եթե իմանային, որ այդ անվադողերն ի հայտ են եկել Սևանի հատակը մաքրելուց»,-ասվում է գրառման մեջ։ Հին անվադողերն ուղարկվում են սահման որպես հավելյալ պաշտպանության միջոց հենակետերում օգտագործելու համար։ Սևանա լճի ափամերձ տարածքները մաքրելու համար հատկացվել է 570 մլն դրամ, 2019-2021թթ. ծրագրով նախատեսվում է մաքրել 750 հեկտար մակերես։ Սևանա լճի մինչև 1901․5 մետր նիշերում գտնվող մասնավոր շենք-շինությունների քանդման աշխատանքների համար դրանց սեփականատերերին ուղարկվել են համապատասխան ծանուցումներ՝ քանդման աշխատանքներն ինքնուրույն իրականացնելու համար։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |