Խորխե Արսե. Դարչինյանը վախենում է ինձանից 7 փետրվարի 2009 - 19:09 AMT PanARMENIAN.Net - Showtime հեռուստաալիքին հինգշաբթի օրը տված վերջին հարցազրույցում WBA թեթեւագույն քաշում ժամանակավոր չեմպիոն Խորխե Արսեն արտահայտվել է թեթեւագույն քաշում աշխարհի բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանի իր հասցեին արված անհարգալից հայտարարությունների վերաբերայլ.«Ես պատրաստ եմ` կասկածի նշյուլ անգամ չի կարող լինել, որ ես կհաղթեմ: Ես կարող եմ միայն ասել մեկ բան` նա վախենում է: Նա այսօր քիչ խոսեց: Ես անդամալույծ կդարձնեմ նրան: Դուք դա կտեսնեք սեփական աչքերով: Ես 100 տոկոսով պատրաստ եմ եւ շատ լուրջ եմ վերաբերվում այս մարտին»,-ասել է Արսեն: Վիկ Դարչինյանն իր հերթին շատ չխոսեց: «Ես չեմ պատրաստվում երկար խոսել: Ես ուրախ եմ, որ Արսեն պատրաստ է 100 տոկոսով: Սակայն շաբաթ օրը ես նրան կոչնչացնեմ: Նա դեռ ինձ նմանի հետ չի հանդիպել: Ես կծեծեմ իմ զրուցակցին ամեն դեպքում»,-խոստացել է IBF, WSC, WBA վարկածներով աշխարհի չեմպիոնը: Հիշեցնենք, որ Արսե-Դարչինյան մենամարտը տեղի կունենա շաբաթ օրը Կալիֆորնիայի «Honda Center»-ում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |