Մոսկվայից Երևան նոր չարտերներ են նախատեսվում![]() 24 օգոստոսի 2020 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայից դեպի Երևան նոր չարտերային չվերթեր են նախատեսված։ Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է ժամանակացույցը․ Օգոստոսի 28-ին՝ Մոսկվա-Երևան, «Դոմոդեդովո» օդանավակայան, Nord Star ընկերություն (ժամը՝ 09:00-ին) Օգոստոսի 29-ին՝ Մոսկվա – Երևան, «Դոմոդեդովո» օդանավակայան, Nord Star ընկերություն (ժամը՝ 12:30-ին) Օգոստոսի 30-ին՝ Մոսկվա – Երևան, «Դոմոդեդովո» օդանավակայան, Nord Star ընկերություն (ժամը՝ 11:00-ին) Օգոստոսի 31-ին՝ Մոսկվա – Երևան, «Դոմոդեդովո» օդանավակայան, Nord Star ընկերություն (ժամը՝ 11:00-ին)։ Չվերթի տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 և N94 տոմսարկղերից, աշխատանքային ժամերն են 10։00-21։00-ն։ Տոմսի արժեքը՝ 14,700 ռուբլի։ Չվերթի հետ կապված բոլոր հարցերով կարելի է դիմել նշված ավիաընկերությանը։ Դեսպանությունը հորդորում է ստուգել անձը հաստատող փաստաթղթերը: Ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի փաստաթղթերի առկայության պարագայում հարկավոր է հնարավորինս սեղմ ժամկետներում դիմել ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |