Յուլիա Տիմոշենկոյի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել![]() 24 օգոստոսի 2020 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախկին վարչապետ և խորհրդարանական «Բատկիվշչինա» խմբակցության ղեկավար Յուլիա Տիմոշենկոն վարակվել է կորոնավիրուսով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նրա մամուլի քարտուղար Մարինա Սորոկան։ Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ները գրում էին, որ Տիմոշենկոն հիվանդացել է կորոնավիրուսով, սակայն տեղեկությունը ոչ ոք չէր հաստատել։ «Ցավոք սրտի, դա ճիշտ է։ Թեստը ցույց է տվել, որ Յուլիա Տիմոշենկոն վարակվել է Covid-19-ով։ Վիճակը գնահատվում է ծանր։ Նա բարձր ջերմություն ունի՝ մինչև 39 աստիճան։ Պայքարում է»,- գրել է Սորոկան։ Ուկրաինայում կորոնավիրուսի պանդեմիայի բռնկումից ի վեր վարակի 104,958 դեպք է գրանցվել, 52,235 մարդ ապաքինվել է, 2271՝ մահացել։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |