Իրան․ Ուրանի հարստացման գործարանում հրդեհը «սաբոտաժի» հետևանք էր

Իրան․ Ուրանի հարստացման գործարանում հրդեհը «սաբոտաժի» հետևանք էր

PanARMENIAN.Net - Իրանական Նաթանզի ուրանի հարստացման գործարանում հուլիսի 2-ին բռնկված հրդեհն Ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհրուզ Քամալվանդին որակել է սաբոտաժ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Իրականացված ստուգումը հաստատել է, որ սաբոտաժ է եղել»,- ասել է նա։

Պաշտոնյայի խոսքով՝ մանրամասները կհայտարարվեն, երբ գա ժամանակը։

Հունիս և հուլիս ամիսներին Իրանի տարբեր կետերում շղթայական կասկածելի հրդեհներ են բռնվել։ Իրանի իշխանությունները հայտարարել էին, որ իրենց կասկածներով՝ դրանք ներքին ընդդիմության կամ օտարերկրյա գործակալների դիվերսիոն գործողությունների հետևանք են։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---