Ադրբեջանի ՏԻՄ մարմիններում ձերբակալությունները շարունակվում են․ Հերթը Գյանջայինն է24 օգոստոսի 2020 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 23-ից Ադրբեջանի գլխավոր դատախազության կոռուպցիայի դեմ պայքարի վարչությունը գործողություններ է իրականացնում Գյանջայի (Գանձակ) գործադիր իշխանության մարմնում։ Կան ձերբակալված նախկին պաշտոնյաներ, APA-ի փոխանցմամբ, հայտնել է դատախազությունը։ Turan-ը գրում է, որ իրադարձությունները, ամենայն հավանականությամբ, կզարգանան ստուգված սցենարով՝ կձերբակալվեն նաև ղեկավարը և նրա տեղակալները, հանրությանը կցուցադրվեն կաշառակերության ապացույցներ, գանձապահարանի բովանդակությանը և պաշտոնյաների սրտաբաց խոստովանությունները տեսախցիկների առաջ։ Փորձը ցույց է տվել, որ իրավապահների՝ գերատեսչություններ այցերին սովորաբար հետևում են բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկություններ կամ ձերբակալություններ։ Վերջին ամիսներին ծառայությունն այցելել է ՏԻՄ մարմիններ, մշակույթի նախարարություն, Պետական սահմանապահ ծառայություն, սոցապնախարարություն, արտգործնախարարություն, ձերբակալվել են ՏԻՄ ղեկավարներ, ՊՍԾ ղեկավարը, մշակույթի փոխնախարարը և այլ պաշտոնյաներ։ ԱԳՆ այցից հետո երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հեռացվեց պաշտոնից՝ վատ աշխատելու համար։ Կարծիք կա, որ նման հակակոռուպցիոն արշավների նպատակն է Ադրբեջանի ժողովրդի շրջանում կորոնավիրուսի խորացրած սոցիալական դժգոհությունները բավարարել և իշխող Ալիևներին պատասխանատվությունից ազատել։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |