ԿԽՄԿ-ն սպասում է Ադրբեջանի՝ հայ սպայի գերեվարման լուրի հաստատմանը24 օգոստոսի 2020 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 22-ին Ադրբեջանի տարածքում հայտնված հայ սպայի գերեվարման վերաբերյալ երկրի իշխանության կողմից հաստատում ստանալու դեպքում Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը կսկսի համապատասխան ընթացակարգով գործողությունները, Pastinfo-ին հայտնել են ԿԽՄԿ-ից։ «Կարմիր խաչն իշխանությունների (Հայաստանի և Ադրբեջանի-խմբ․) հետ մշտական կապի մեջ է և հաստատում ստանալու դեպքում համապատասխան ընթացակարգերով գործողություններ կիրականացնի»,- մասնավորապես հայտնել են ԿՄԽԿ-ից։ Оգոստոսի 22-ին` ժամը 19:30-ի սահմաններում, մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել էր՝ հայտնվելով Ադրբեջանի տարածքում: Ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ հայ սպան գերի է ընկել ձախողված դիվերսիայի արդյունքում։ Հայաստանի ՊՆ-ն հերքել էր դիվերսիայի մասին տեղեկությունը։ Երբ Ադրբեջանի հետ սահմանակից հայկական գյուղերի բնակիչները մոլորվում են ու հայտնվում հակառակորդի տարածքում, Ադրբեջանը նրանց սկսում է ներկայացնել որպես սեփական կամքով սահմանը հատած անձանց կամ որպես դիվերսանտների: Այդպես էր, օրինակ, 2018-ի ամռանը գերեվարված Կարեն Ղազարյանի դեպքում, որը, լինելով Բերդավան գյուղի բնակիչ, Ադրբեջանում ներկայացվեց որպես դիվերսանտ և դատապարտվեց 20 տարվա ազատազրկման՝ «Ադրբեջանում ահաբեկչական գործողության փորձի համար»։ Իսկ 2017-ին գերեվարված գյուղացի Զավեն Կարապետյանը նույնպես ներկայացվում էր որպես դիվերսանտ, նրան Հայաստանը կարողացավ հետ ստանալ 2019-ին։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |