«Ստեփան Գիշյան» հիմնադրամը հասարակական 5 ծրագիր կֆինանսավորի24 օգոստոսի 2020 - 16:47 AMT PanARMENIAN.Net - 2015-ից սկսած «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամն աջակցում է հասարակության համար կարևոր և հեռանկարային ծրագրերի իրականացմանը: 2020-ին Հիմնադրամը մրցութային կարգով ընտրել է հասարակության համար հեռանկարային 5 ծրագիր: 2017-ից մինչև այժմ հիմնադրամի աջակցությամբ իրականացվել է 12 ծրագիր, ներդրվել՝ ավելի քան 34 միլիոն դրամ: Իրականացված ծրագրերի արդյունքներից օգտվում է ավելի քան 2000 շահառու, ստեղծվել է մոտ երկու տասնյակ աշխատատեղ: «Մեզ համար կարևոր է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ իրականացվող ծրագրերի աշխարհագրության ընդլայնումը: Ցանկանում ենք, որ տարիներ անց, երբ հետհայացք գցենք մեր անցած ուղուն, տեսնենք, որ հիմնադրամի շնորհիվ հասարակության համար կարևոր և հեռանկարային բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվել Հայաստանի ամբողջ տարածքում: Մեր առջև խնդիր ենք դրել իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք արդի են այսօր և արդի կլինեն տարիներ անց: Շարունակելու ենք իրականացնել դրամաշնորհային մրցույթներ և կյանքի կոչել հիմնադրամի նպատակները»,- նշել է հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Գիշյանը: «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2015-ին` ԱԿԲԱ Բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել |